-
02.05.2014|
13:36
Հայկական զինված ուժերի սպան անհետացել է: Նախնական տվյալներով՝ դա Վայոց ձորում տեղակայված զորամասի ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն է: Սպան անհետացել է Հայաստանի` Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանային գոտում:
-
02.05.2014|
13:34
Գերմանական ընկերությունները երկրի կանցլեր Անգելա Մերկելին կոչ են արել չաջակցել ԱՄՆ-ի նախաձեռնությանը ` ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների խստացման:
-
02.05.2014|
13:31
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է քննարկի Ռուսաստանին որպես թշնամի դիտարկելու հարցը։
-
02.05.2014|
13:29
ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարար քաղաքական կամք չի ցուցաբերում ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած «ԱՄՆ-Ադրբեջան. Հայացք ապագային» գիտաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի սենատի Կովկասյան երկրների հետ բարեկամության խմբի ղեկավար Նատալի Գուլեն:
-
01.05.2014|
15:05
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Պեզարոյի Գրադարի պալատում բացվել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսը, որ կազմակերպել է հայ համայնքը:
-
01.05.2014|
14:59
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինը և նրա տեղակալ Դևիդ Շեդը 2014-ի վերջին այլևս չեն պաշտոնավարի՝ հաղորդում է France-Presse-ը:
-
01.05.2014|
14:58
Իրանը չեղարկել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիրը Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի հետ՝ IRNA գործակալության հաղորդմամբ:
-
01.05.2014|
14:56
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
-
01.05.2014|
14:55
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը:
-
01.05.2014|
14:52
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը չի խանգարի ուկրաինացիներին համաձայնության գալու հարցում։